Հուլիսի 24-ին Լոռի հեռուտաընկերության
եթերում ցուցադրվեց մեր մի քանի պրակտիկաների ընթացքում սովորած գիտելիքների արդյունքը՝ տեսանյութը:
Պրակտիկայի ընթացքում իր փորձն ու գիտելիքներն էին մեզ փոխանցում մեր պրակտիկայի ղեկավար
Հրայրը
և պրակտիկայի մասնակիցներից Ելենան,
ով ևս աշխատում է հեռուստաընկերությունում: Նրանց օգնությամբ էլ ծանոթացանք
և սովորեցինք թե ինչես նկարահանել տեսանյութ, գրել “ճիշտ” նյութեր, կարդալ և
ձայնգարել այդ նյութերը, ինչի վառ ապացույցն
է արդեն իսկ եթերում ցուցադրված, մեր պատրաստած տեսանյութը: Այդ ամենը տեղի էր ունենում հեռուստաընկերության
աշխատակիցների ընկերական և ջերմ մթնոլորտում:
Մեր ամբողջ խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Լոռի հեռուտաընկերության ողջ անձնակազմին իրենց ջերմ վերաբերմունքի համար:
Հաջողություն մաղթենք մեր դեռևս շարունակվող
պրակտիկային, հուսալով, որ հաջորդ նյութը ևս կպատրաստենք ի շնորհիվ թիմային աշխատանքի
և մեծ պատրաստակամության:




No comments:
Post a Comment