Thursday, July 25, 2013

ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով


     
      Սիրով պետք է տեղեկացնեմ, որ մեր խմբի կողմից պատրաստված առաջին տեսանյութը արդեն պատրաստ է: 
  Հուլիսի 24-ին Լոռի հեռուտաընկերության եթերում ցուցադրվեց մեր մի քանի պրակտիկաների ընթացքում սովորած գիտելիքների արդյունքը՝ տեսանյութը: Պրակտիկայի ընթացքում իր փորձն ու գիտելիքներն էին մեզ փոխանցում մեր պրակտիկայի ղեկավար Հրայրը և պրակտիկայի մասնակիցներից Ելենան, ով ևս աշխատում է հեռուստաընկերությունում: Նրանց օգնությամբ էլ ծանոթացանք և սովորեցինք թե ինչես նկարահանել տեսանյութ, գրել “ճիշտ” նյութեր, կարդալ և  ձայնգարել այդ նյութերը, ինչի վառ ապացույցն է արդեն իսկ եթերում ցուցադրված, մեր պատրաստած տեսանյութը: Այդ ամենը տեղի էր ունենում հեռուստաընկերության աշխատակիցների ընկերական և ջերմ մթնոլորտում
     Մեր ամբողջ խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Լոռի հեռուտաընկերության ողջ անձնակազմին իրենց ջերմ վերաբերմունքի համար:
   Հաջողություն մաղթենք մեր դեռևս շարունակվող պրակտիկային, հուսալով, որ հաջորդ նյութը ևս կպատրաստենք ի շնորհիվ թիմային աշխատանքի և մեծ պատրաստակամության: